Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար նշանակված Բորիս Սահակյանի ճակատագիրը կանխորոշել է 2013 թ․-ի միջադեպը․ «Հրապարակ»

Հուլիս 31,2021 10:50

Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Վահագն Մելիքյանի փոխարեն երեկ նշանակվել է Բորիս Սահակյանը։ Մենք փնտրեցինք նրա կենսագրությունը եւ որեւէ այլ տեղեկատվություն, քան այն, որ նա Մոսկվայում ՀՀ դեսպանության դեսպանորդ է աշխատել՝ Վարդան Տողանյանի հետ, չգտանք։

Բայց պարզվեց՝ 2013 թվականի հունիսի 12-ին «Մեդիամաքսում» ԱԳ նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանը հոդված է հրապարակել՝ «Պատմություն օրինակելի հայ դիվանագետի մասին» վերտառությամբ, որտեղ նկարագրել է, թե ՆԱՏՕ-ի հրավերով գործուղումից վերադառնալիս ինչ խոչընդոտների են հանդիպել․ չվերթը հետաձգվել է, եւ իրենք՝ 14 հայերով, գիշերվա ժամը 1-ին զանգել են մեր հյուպատոսին՝ Բորիս Սահակյանին, ով եկել է եւ հարթել բոլոր հարցերը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031