Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամ Շիֆ․ «Ցանկանում եմ, որ հզորացնենք հայ-ամերիկյան հարաբերությունները, որպեսզի Հայաստանը առավել անկախ դառնա ինչպես տնտեսապես, այնպես էլ` անվտանգության տեսանկյունից»․ «Ամերիկայի ձայն»

Հուլիս 31,2021 10:41

Հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսական Ադամ Շիֆը Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում։

Միեւնույն ժամանակ նա ընդգծում է, որ այն դեռ պետք է արժանանա Սենատի եւ երկրի նախագահի հավանությանը։ Խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի մասին` կոնգրեսականը հատուկ ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու կարեւորում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը:

«Իմ կարծիքով, չպետք է ֆինանսավորել մի երկիր, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, եւ որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Բացի այդ, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի արդյունքում սահմանում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել, ցավոք վերջին օրերին եղել են նաեւ զոհեր»։

Խոսելով տարածաշրջանային զարգացումների եւ հայ ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի համատեքստում Ռուսաստանի ունեցած դերի մասին, կոնգրեսականն ընդգծում է․

«Ռուսաստանը միշտ նայելու է իր շահերին: Եթե վերջինիս պետք է հրադադար եւ դա բխում է իր հետաքրքրություններից, ուրեմն կլինի հրադադար, եթե պետք է սառեցված պահել հակամատությունը, վստահ եղեք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք հաջողոթյունների չի հասնի։ Կարծում եմ` կարելի է Ռուսաստանին վստահել միայն այն դեպքում, երբ իրենց հետաքրքրությունների շրջանակում է տվյալ իրավիճակը, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից, այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ, որ հզորացնենք հայ-ամերիկյան հարաբերությունները, որպեսզի Հայաստանը առավել անկախ դառնա ինչպես տնտեսապես, այնպես էլ` անվտանգության տեսանկյունից»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031