Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ՆԱՏՕ սրված հարաբերությունների ֆոնին Վրաստանում անցկացվող զորավարժություններն առանձնակի խորհուրդ ունեն․ «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 31,2021 10:10

Արցախյան վերջին պատերազմը հրահրած եւ նրա ելքն ապահոված, ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի հետ Ադրբեջանի զինուժի ամենամսյա զորավարժությունները, իբր քիչ էին, հիմա էլ վերջինս նաեւ անմիջական մասնակցություն է ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին:

Այս օրերին Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2021» («Ճարպիկ ոգի 2021») զորավարժություններին մասնակցում են դաշինքի անդամ 12 երկրի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի զինծառայողները։ Չնայած ռազմաքաղաքական այս կառույցի հետ Հայաստանի ունեցած համագործակցության որոշակի փորձին եւ առկա ձեւաչափերին, Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին:

Այդ որոշումը լիովին օրինաչափ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան կազմակերպել էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, իսկ դաշինքից այդպես էլ համարժեք արձագանք չեղավ նրա հեղինակած ռազմական հանցագործություններին:

Վրաստանում անցկացվող զորավարժությունները նախորդում են մեկ ամիս առաջ Ուկրաինայում անցկացված զորավարժություններին: Ակնհայտ է, որ դրանք ավելի հաճախ են տեղի ունենում ՌԴ անմիջական սահմանների մոտ եւ ուղղված են վերջինիս դեմ: Ուկրաինան եւ Վրաստանը տարածքային խնդիրներ ունեն ՌԴ-ի հետ եւ իրենց անվտանգության ռազմավարությունը կառուցում են Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու եւ վերջնարդյունքում նաեւ անդամակցելու նպատակով:

Զորավարժություններին մասնակցում են նաեւ ՌԴ մյուս անմիջական հարեւանները՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Լեհաստանը: Միջոցառմանը մասնակցող 2 500 զինծառայողները ներկայացնում են նաեւ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Ռումինիան, ԱՄՆ-ը։

Վերջին շրջանում ՌԴ-ՆԱՏՕ սրված հարաբերությունների ֆոնին Վրաստանում անցկացվող զորավարժություններն առանձնակի խորհուրդ ունեն: Ակնհայտ է, որ դրանք ուղղված են ՌԴ-ի դեմ, ինչը փաստում է նաեւ Ուկրաինայում կազմակերպված զորավարժությունների ժամանակ ՌԴ ծովային սահմանները խախտելու դեպքը: Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է Թուրքիա-Ադրբեջան զույգի մասնակցությունը: ՌԴ-ն, հատկապես վերջին շրջանում, հաճախ է շեշտում այդ քույր երկրների հետ լավ հարաբերություններ ունենալու մասին:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031