Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում հանդիպեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիեւին:
Գյումրին ներկայացնող մեր բռնցքամարտիկը մրցավարների 4:1 հարաբերակցությամբ որոշումով պարտության մատնեց մրցակցին՝ հետագա պայքարից մեկուսացնելով նրան:
Քառորդ եզրափակչում Բաչկովի մրցակիցը լինելու է ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ