Ջերմուկի բնակիչ, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գրիշա Տիգրանի Վարդանյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Մեդալը Գրիշա Վարդանյանի հարազատներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը և իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց նրանց:
Մեդալի հանձնման արարողությանը ներկա էին Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման , մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի ներկայացուցիչներ:
Վայոց ձորի մարզպետարան