«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը կթողնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Վահե Հակոբյանն ասաց, որ արդեն իսկ հրաժարականի դիմում է ներկայացրել և օգոստոսի 1-ից սկսած իր լիազորությունները դադարեցված կհամարվեն:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:
Մեզ հետ զրույցում, Վահե Հակոբյանը նշեց, որ դա օրենքն է պահանջում, որպեսզի թողնի այդ պաշտոնը, քանի որ դա խոչընդոտ է պատգամավորի գործունեության համար.
«Նիկոլ Փաշինյանը նման լիազորություն չունի: Դա օրենքի պահանջն է, որ ես լքեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը, որովհետև դրանք անհամադրելի են պատգամավորի կարգավիճակի հետ: Ո՞նց կարող է Նիկոլը նման բան պահանջել:
Կարդացեք նաև
Դա կամ ցածր մակարդակի մանիպուլյացիա է, կամ անգրագիտություն, երկուսից մեկն է»,-ասաց Վահե Հակոբյանը: