Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային տրանսպորտի ուղեսրահները բացի տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ առարկաներով չպետք է կահավորված լինեն. տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հավաքակայաններում

Հուլիս 30,2021 18:02

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հուլիսի 28-29-ը դիտարկումներ են իրականացրել «Երևանի ավտոբուս», «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ներին պատկանող տրանսպորտային միջոցների հավաքակայաններում։ Արդյունքում դիտարկվել են ավելի քան ութ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ։


Վերջին օրերին հանրային տրանսպորտի ներքին կահավորանքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում եղած հրապարակումներին արձագանքելով Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել տրանսպորտային միջոցների ներքին կահավորմանը ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ։

Ըստ այդմ՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող հավաքակայանում ՏՄ ներկայացուցիչները տրանսպորտային միջոցների ուղեսրահներում որոշ թերություններ են արձանագրել և դրանք վերացնելու պարտադիր կատարման ցուցումներ են տվել։
Զուգահեռ կատարված տեղազննության արդյունքում ՏՄ մասնագետները տրանսպորտային միջոցների արտաքին կահավորմանը ներկայացվող պահանջների կատարման խախտումներ են բացահայտել, և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիման վրա կազմվել են համապատասխան արձանագրություններ։

«Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ին պատկանող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված դիտարկման արդյունքում որոշ դեպքերում կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ տրասնպորտային միջոցի արտաքին կահավորմանը ներկայացվող պահանջների խախտումների վերաբերյալ։ Որոշ դեպքերում էլ, հաշվի առնելով իրավախախտման բնույթը, տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։

Ներքին կահավորմանը առումով դիտարկման պահին տրանպորտային միջոցների պատշաճ տեսքն ապահովված է եղել։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հուլիսի 25-ին նախազգուշացնող հրապարակում էր տարածել, ըստ որի հանրային տրանսպորտի ուղեսրահները և վարորդի խցիկները բացի՝ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ առարկաներով չպետք է կահավորված լինեն, հակառակ դեպքում կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։

Նշենք, որ ՏՄ-ի կողմից հանրային տրանսպորտում համապատասխան իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031