Մամուլում լուրեր էին տարածվում, թե ԵՊՀ նոր ձեւավորված ժամանակավոր խորհուրդը մտադիր է ԵՊՀ ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, որը, սակայն, չունի պրոֆեսորի կոչում:
Կառավարության որոշումն այժմ արգելք չի սահմանի Հովհաննիսյանի հնարավոր նշանակման հետ կապված:
Aravot.am-ը Հովհաննես Հովհաննիսյանից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց, հետաքրքրվեցինք՝ իսկապես ցանկություն ունի՞ ԵՊՀ ռեկտոր դառնալ:
«Ոչինչ չեմ մեկնաբանում, հարցազրույց չեմ տալիս»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ