Լրահոս
Օրվա լրահոսը

Տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք ձերբակալվել են

Հուլիս 30,2021 17:25

Հուլիսի 29-ին, ժամը 14.14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Ամիրյան փողոցի 7/35 հասցեի վարկային կազմակերպությունում ավազակային հարձակում է եղել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմը, օպերատիվ- քննչական խմբեր, դատախազության ծառայողներ, փորձաքրեագետներ ու հրշեջ փրկարարներ։ Տեղում պարզվել է հետևյալը։

Նախնական տվյալներով՝ դիմակավորված երկու անձ մտել են տարադրամի փոխանակման կետ ու նռնակով սպառնալով՝ փող պահանջել։
Աշխատակիցը դիմադրել է, դիմակավորված անձինք էլ փախել են։ Նրանց հետապնդել է տարադրամի փոխանակման կետի տնօրենը, որին հաջողվել է Ամիրյան 13 հասցեի մոտ մեկին բռնել։ Խոսքը Էջմիածնում բնակվող 24-ամյա երիտասարդի մասին է, որը բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին։

Պարզվել է նրա հետ հանցագործությանը մասնակցած անձանց ինքնությունը՝ Էջմիածնի 27 և 32 տարեկան բնակիչներ:

Նրանք նույն օրը Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանցագործության գործիք մարտական նռնակը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031