Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ. Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ իրավիճակը վատթարացնող ցանկացած գործողությունից

Հուլիս 30,2021 16:20

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը հայտարարություն է տարածել։

«Լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում զինված միջադեպերի վերաբերյալ, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և ցանկանում, որ տուժածները և վիրավորները շուտ ապաքինվեն։ Ցավոք սրտի, իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։ Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ իրավիճակը վատթարացնող ցանկացած գործողությունից, և բոլոր խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասել է նա։

Ալեքսանդր Բիկանտովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել օժանդակությունը հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031