Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ես օրինակ, իմ երեխաների հետ այդ գիշեր վախեցել էի». Թագուհի Թովմասյանը նոր է վերադարձել Վարդենիսից ու ինչ է պատմում

Հուլիս 30,2021 16:02

«Նախօրեին վերադարձա Վարդենիսից: Կրակոցների առումով պիտի ասեմ, որ ինտենսիվության պակաս ակնհայտորեն կա, բայց վտանգավորության աստիճանը չի թուլանում, որովհետեւ ԱԹՍ-ներ են խոցվել ու խոցված ԱԹՍ-ները ընկել են բնակավայրերին շատ մոտ՝ Նորակերտի եւ Վանեվանին մոտ հատվածում: Սա նշանակում է, որ վտանգը ամեն պահի շարունակում է կախված լինել մեր գլխին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը;

Նա ասաց, որ հրադադարի ռեժիմը ինչքան էլ փորձում ենք պահել, այնուամենայնիվ, սահմանամերձ շրջաններում մարդիկ անվտանգային միջավայրում են ուզում ապրել. «Երբ այս իշխանությունը հաղթանակ էր տոնում ու հրավառություն էին կազմակերպում, պետք էր այդ հրավառությունից զատ մտածեին այսօրվա մասին: Մենք շարունակում ենք ունենալ վտանգավոր գոտիներ ՀՀ տարածքում: Ամեն ինչ բարդել թշնամու վրա, որ թշնամին նենգ է, ինքն է անընդհատ նախահարձակ լինում… մենք պաշտպանության բավարար մակարդակ պիտի ունենանք: Գեղարքունիքի մարզում մեր բանակային կորպուսը հաղթանակած բանակային կորպուս է, սա պետք է ֆիքսենք; Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին: Բայց այնուամենայնիվ, մտահոգությունս մնում է նույնը, քաղաքացիները պիտի կարողանան անվտանգ ապրել մեր երկրում: Ես օրինակ, իմ երեխաների հետ այդ գիշեր վախեցել էի»:

Ըստ Թովմասյանի, Ալիեւը ստացել է խոստումներ ու հիմա կրակոցներով ու այսպիսի սադրանքներով փորձում է արագացնել խոստումների կատարման ընթացքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031