Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատապարտում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները». ԵԽ պատգամավորներ

Հուլիս 30,2021 15:56

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը, Ադրբեջանի հարցերով զեկուցող Զելյանա Զովկոն միասնական հայտարարություն են տարածել։

Նրանք իրենց ցավն են հայտնել հուլիսի 28-ին ադրբեջանական ուժերի հետ բախման ընթացքում երեք հայ զինվորների մահվան կապակցությամբ. «Մենք կոչ ենք անում երկու կողմերին խստորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ սադրանքներից։ Ցանկացած հնարավոր անհամաձայնությունը սահմանի վերաբերյալ պետք է լուծվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում՝ բանակցությունների միջոցով։ Բոլորը ուժերը պետք է հետ գնան այդ դիրքերին, որոնք ունեցել են մինչև մայիսի 12-ը՝ համապատասխան եռակողմ հայտարարությանը»։

Նրանք նաև նշել են, որ իրավիճակը լիցքաթափելու համար պետք է նաև զերծ մնալ բորբոքված հռետորաբանությունից. «Այս համատեքստում՝ մենք դատապարտում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքը իրենց «նախնիների երկիր» նշելը։ Այս հայտարարությունները խիստ անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը»։

Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031