Այսօր ԱԺ արտահերթ նիստում պատգամավորների մուտքը ԱԺ նիստերի դահլիճ «բարդացել» էր: Նոր գումարման խորհրդարանի համար անվտանգության նոր միջոցներ են ձեռնարկել ու մուտքի մոտ տեղադրել անվտանգային նոր սարքեր:
Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց. «Որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը եւ սա միակ որոշումը չէ: Էլի կլինեն որոշումներ, փոփոխություններ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքը է՛լ ավելի անվտանգ սարքելուն»:
Բանն այն է, որ Ազգային ժողովի շենք մուտք գործելիս անցագրային կետ կա, որտեղ արդեն իսկ ձեռնարկված են բոլոր միջոցները ու այդ նույն սարքերը տեղադրված են: Հիմա թե ինչու են նորից ծախս արել ու խորհրդարանի դահլիճի մուտքի մոտ տեղադրել նույն մետաղորսիչ սարքերից, անհայտ է մնում: Ալեն Սիմոնյանն ասաց, որ այս եւ այլ փոփոխություններով ԱԺ շենքի աշխատակիցների անվտանգության մասին են մտածել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից