Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի մասնակից եւ բարձր առաջադիմությամբ ուսանողներին գործադիրը կաջակցի

Հուլիս 30,2021 14:35

ԱԺ արտահերթ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության հեղինակած՝ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության» մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը։

Ինչպես զեկուցեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարտական գործողությունների մասնակից, ու երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները նպաստ կստանան․ մանրամասները կսահմանվեն կառավարության համապատասխան որոշումներով, որոնք հաշվի կառնեն նշյալ խմբի ուսանողների առաջադիմության փաստը։ «Որոշակի առաջադիմության պարագայում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվեն մոտ 4000 ուսանողներ, իսկ հաջորդ տարի՝ 6800 ուսանողներ»,-նշեց փոխնախարարի պաշտոնակատարը։

Օրինագիծը քվեարկությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031