Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը ՌԴ թենիսի օլիմպիական հավաքականի միակ ներկայացուցիչն է Տոկիո 2020-ի տղամարդկանց մենախաղերում, կիսաեզրափակչում 6:3, 6:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ իսպանացի Պաբլո Կարրենյո Բուստայի նկատմամբ ու իր համար ապահովեց առնվազն ամառային 32-րդ օլիմպիական խաղերի արծաթե մեդալ:
Խաչանովը օգոստոսի 1-ին կայանալիք օլիմպիական ոսկե մեդալի համար եզրափակչում սպասում է Նովակ Ջոկովիչ-Ալեքսանդր Զվերեւ զույգի հաղթողին:
Սա Կարեն Խաչանովի լավագույն արդյունքն է 2021 թվականին անցկացրած խոշորագույն մրցաշարերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ