ԵԽԽՎ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մարդասիրական հետևանքների հաղթահարման զեկուցող Փոլ Գավանը այսօր կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին նվազեցնել լարվածությունը և հարգել հրադադարը։
«Ցավոք, այս տարվա մայիսից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում միջադեպերի կայուն աճ է գրանցվել, և դրանք հասել են նոր մակարդակի` ցավալի վնասներով և մարդկային կորուստներով»,- ասել է նա։
Փոլ Գավանը հավելել է, որ երկու կողմերն էլ կապ են հաստատել իր հետ, ինչը նշանակում է, որ նրանք ցանկանում են խուսափել իրավիճակի վատթարացումից։ Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին պատասխանատվություն ցուցաբերել՝ խաղաղություն և հաշտություն կառուցելու համար. «Հետևաբար՝ ես հույս ունեմ, որ կխուսափեն հետագա քայլեր կատարելուց, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը։ Մենք պետք է խուսափենք հակամարտության այս շարունակական շրջանից»։
Փոլ Գավանը պատրաստվում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով իր զեկույցը ներկայացնել Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ լիագումար նիստին։
Կարդացեք նաև
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ