Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիս 30,2021 14:12

Երևան քաղաքում՝
Հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հուլիսի 31-ին, օգոստոսի 01-02-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 31-ին, օգոստոսի 02-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 01-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 38.4°C (2000թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 14.1°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.3°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031