Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սահմանային գոտում քաղաքացու կողմից տեսանկարահանումը, ԱԹՍ-ի օգտագործումը կպատժվի տուգանքով

Հուլիս 30,2021 13:08

ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը վերաբերում է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, ԱԹՍ-ների կիրառմանը, սահմանային շերտ մուտք գործելու դեպքերին եւ դրանց առնչությամբ վարչական պատասխանատվության չափ սահմանելուն։

Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ այս փաթեթով կարգավորում են նախկինում կարգավորում չունեցած հարաբերությունները՝ սահմանային գոտում լուսանկարահանելու, ԱԹՍ օգտագործելու դեպքերը․ «Այսօր սահմանների փոփոխությամբ պայմանավորված՝ շատ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիները, զբոսաշրջիկներն ԱԹՍ-ներ են օգտագործում, լուսանկարում, տեսանկարահանում, տարբեր մեկնաբանություններ անում սահմանային շերտի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ։ Հետեւաբար, նախագծով սահմանվում է, որ սահմանային շերտում կանոնների խախտումը կպատժվի տուգանքով՝ մինչեւ հարյուր հազար դրամի չափով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031