Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում գրառում է կատարել։
«Այսօր լավ քննարկումներ ենք ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ուժերի տարանջատումը կարևոր է՝ լարվածության նվազման համար և սահմանագծման և սահմանազատման բանակցությունների համար։ Եվ անհրաժեշտ է խաղաղության ավելի լայն կարգավորում։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել»։
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ
Կարդացեք նաև
Good discussions today with acting 🇦🇲FM Grigoryan and 🇦🇿FM @bayramov_jeyhun. Important to have separation of forces for de-escalation and to engage on delimitation and demarcation talks. Ultimately broader peace settlement needed. 🇪🇺 ready to support.
— Toivo Klaar (@ToivoKlaar) July 29, 2021