«Իրապես եկեք փաստենք, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ակնհայտ է, որ միտումնավոր սրում են իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների»,-ԱԺ արտահերթ նիստում, որի օրակարգում նախկինում քննարկված իրավական ոլորտի նախագծեր են, այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Մայիսից ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող Ադրբեջանի զինված ուժերը վերջին օրերին ակնհայտորեն սադրիչ գործողություններ են իրականացնում։ Այս ամենը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, բայց ՀՀ իշխանությունը մտադիր է դիմել այնպիսի քայլերի, որոնք տարածաշրջանում կապահովեն խաղաղությունն ու անվտանգությունը»,-նշեց նա։
«Այս առումով վերահաստատում ենք մեր մոտեցումները։ Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք զիջման ճանապարհ»,-հավելեց պատգամավորը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ