Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ հրավիրեք Փաշինյանին․ հայհոյանքը քրեականացնելու համար դեռ ժամանակ կունենաք»․ Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին»

Հուլիս 30,2021 12:46

«Օր առաջ դիմել էի Արարատ Միրզոյանին եւ առաջարկել արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու սահմանային իրավիճակը։ Երեք զոհ ունենք, իսկ Վարդենիսում ԱԹՍ-ներ էին թռնում։ Ասել, թե Ադրբեջանը պահելու է գրավոր եւ բանավոր պայմանավորվածությունները, «բլեֆ» է»,-ԱԺ արտահերթ նիստում, որի օրակարգում նախկինում քննարկված իրավական ոլորտի նախագծեր են, այսօր հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Առաջիկայում Մոսկվայում բավականին ծանր բանակցություններ են սպասվում։ Հասկանում եմ, որ այս արտահերթ նիստի օրակարգի «էքշնը» եւ «իզյումինկան» քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է, որը ենթադրում է հայհոյանքի քրեականացում։ Սա արվում է, որովհետեւ նոր խորհրդարանում «էքշնի» եւ հայհոյանքի պակաս չի լինելու։ Բայց պնդում եմ, որ այս արտահերթից հետո պետք է նիստ հրավիրել, կանչել Նիկոլ Փաշինյանին, ՊՆ ղեկավարներին եւ, եթե կարիք կա, փակ ձեւաչափով քննարկում անել։ Մոսկվայում սպասվելիք բարդ, եռակողմ բանակցությունները հաշվի առնելով՝ չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից հետո եւ առաջ իրավիճակը, երբ որեւէ մեկը ոչինչ չգիտեր։ Պետությունն ու սահմաններն են վտանգված, իսկ հայհոյանքը քրեականացնելու համար դեռ ժամանակ կունենաք»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031