7-րդ գումարման ազգային ժողովն այսօր վերջին եւ արտահերթ նիստն է անում՝ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, եւ օրակարգում իրավական ոլորտին առնչվող ու նախկինում արդեն քննարկված երկու օրինագծեր են։
ԱԺ ամբիոնից պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը բացատրեց, թե ինչով է պայմանավորված նիստի հրատապությունը։ «Նրանով, որ հարցերի մեծ մասն ընդունվել են առաջին ընթերցմամբ, եւ եթե այս խորհրդարանը դրանք չընդունի երկրորդ ընթերցմամբ, քննարկումը կհետաձգվի առնվազն 2-3 ամսով։ Իրավական վակուումից խուսափելու համար հրավիրվել է արտահերթ նիստ։ Նախագծերի կարեւորությունը եւ հրատապությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ կորոնավիրուսի եւ պատերազմի ժամանակահատվածը հաշվի առնելով՝ դրանց քննարկումը հետաձգվել էր։ Փորձում ենք աշխատանքն ամփոփել այնպես, որ դրանք ավարտվեն, եւ կիսատ ժառանգություն չթողնենք 8-րդ գումարման ԱԺ-ին»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ