«Ալիք մեդիա». Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեին Բակիխանովին: Մարմինը հայտնաբերվել է տանը, սակայն մահվան վարկածը ներառում է նաև շենքից ընկնելը:
Formula հեռուստաընկերության փոխանցմամբ, բլոգերի բարեկամ Ավթանդիլ Մամեդովը չի բացառել, որ Բակիխանովի մահը բխում էր Ադրբեջանի կառավարության շահերից:
Մամեդովի խոսքերով, մահից երկու օր առաջ Բակիխանովն ասել է, որ Թբիլիսիում վիճաբանել է մի խումբ ադրբեջանցիների հետ և ենթադրել է, որ այդ մարդիկ ուղարկվել են Ադրբեջանի կառավարության կողմից: Նրա խոսքով՝ բլոգերը քաղաքական ապաստան էր որոնում Վրաստանում, քանի որ հետապնդվում էր Ադրբեջանի կառավարության կողմից և կալանավորված է եղել իր հայրենիքում:
Միջադեպի մասին տեղեկատվություն է տարածել նաև ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին, ով հետաքրքրության կոչ է անում վրացական լրատվամիջոցներին: Ըստ Մուխթարլիի, Բակիխանովին հետապնդում էր ադրբեջանական ոստիկանությունը:
«Հուլիսի 12 -ին մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել Թբիլիսիում բնակվող մի գաղթականի, որին ոստիկանները հետապնդում էին Ադրբեջանում: Հուսեինը դիմել է ոստիկանություն և բժշկական հետազոտության, սակայն բուժանձնակազմը հրաժարվել է հետազոտել ներքին օրգանները:
Կարդացեք նաև
Հուսեին Բակիխանովը ձերբակալվել է մայիսի 7-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ: Նա դատապարտվել է 15 օրվա ազատազրկման, իսկ ազատ արձակվելուց հետո լրագրողներին ասել է, որ իրեն խոշտանգել են ոստիկանները: Թբիլիսիում գտնվելու ընթացքում նա անընդհատ քննադատում էր Ադրբեջանի կառավարությանը, ադրբեջանական ԶԼՄ -ներում և սեփական ալիքում», — գրել է Մուխթարլին Facebook-ում:
Հարություն ՄԱԼԽԱՍՅԱՆ