Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում հակառակորդի կողմից արձակված անօդաչու թռչող սարք է ընկել:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, ոստիկանության ավագ օպեր լիազորի շրջագայության ժամանակ պարզվել է, որ հուլիսի 29-ին ժ.23.50-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության կողմից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նորակերտի բնակիչ Ավետիս Օհանյանի առանձնատան հողամասի վրա, ինչի հետևանքով վնասվել են գյուղի որոշ տների տանիքները, պատուհանների ապակիները և մեքենաները: Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Տուժածներ չկան, նախապատրաստվում են նյութեր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ