«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունների համատեղ նախաձեռնության հայտարարությունը
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները, ելնելով Հայության հետևյալ կենսական նպատակներից,
որոնք են՝
ա) Ազատագրել Հայաստանը տիրող հակահայկական իշխանական և կառավարման համակարգից.
Կարդացեք նաև
բ) Կերտել ազգային պետություն և դրան համարժեք պետական-քաղաքական համակարգ. որոշեցին հիմնել «Նոր պետություն» միաբանումը։
Միաբանման այժմեական առաջնահերթություններն են՝
1) Կասեցնել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունների իրականացումը,
2) Չճանաչել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները որպես վերջնական,
3) Հաստատել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահագրգիռ ուժերի հետ անմիջական արդյունավետ հարաբերություններ։
Միաժամանակ Միաբանումն իր գործունեության հենքային հիմնախնդիրն է տեսնում Նոր պետության կերտումը, ինչի կայացման համար անհրաժեշտ առանցքային նախապայմաններն են՝
ա) ազգային իշխանության ձևավորում,
բ) պետության և հանրության գործակցության նոր մշակույթի ներդրում,
գ) կենսագործունեության նոր իրավակարգի ընդունում,
դ) կայուն պետության, տնտեսության, հանրության և անհատի ձևավորում,
ե) հայության քաղաքակրթական դերի գիտակցում։
«Նոր պետություն» միաբանումը դիմում և հորդորում է ազգայնական կազմակերպություններին և անհատներին համախմբվել վերոնշյալ նպատակների շուրջ, ու դրանք կյանքի կոչելու համար համատեղել յուրաքանչյուրիս ջանքերը։
Միաբանումը հայտնում է նաև իր պատրաստակամությունը ազգային-ազատագրական պայքարի բովանդակության և հռչակած առաջնահերթությունների համատեքստում համագործակցելու բոլոր ընկերակից ուժերի հետ: