Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ խորհրդակցական մարմինն արդյունավետ հարթակ չի կարող լինել՝ հաշվի առնելով այնտեղ քաղաքական ուժերի խայտաբղետությունը». «Հրապարակ»

Հուլիս 30,2021 09:53

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին կրկին հանդիպել էր արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Սակայն անգամ լուսանցքում գտնվող եւ Փաշինյանի հանդեպ լոյալ ուժերը սիրահոժար չեն մասնակցում այդ հանդիպումներին։ Այս հանդիպմանը, օրինակ, բացակայում էին ԱԴ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանը, «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի անդամ կուսակցություններից «Հանուն հանրապետության» ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը։ Թեեւ նախկին «ռոմանտիկ» դաշինքի մյուս անդամը՝ Լեւոն Շիրինյանը, ներկա էր։

«Հանուն հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը հարցին, թե ինչու Բաբաջանյանը չէր մասնակցում, ասաց. «Մեր կուսակցությունը համարում է, որ այդ խորհրդակցական մարմինն արդյունավետ հարթակ չի կարող լինել՝ հաշվի առնելով այնտեղ քաղաքական ուժերի խայտաբղետությունը՝ ե՛ւ գաղափարական, ե՛ւ անձնական առումով, որոնց հետ մենք չունենք ընդհանուր ճանապարհ անցնելու։ Ինչո՞ւ, որովհետեւ այնտեղ կա մի կուսակցություն, որը դեմ է Հայաստանի ինքնիշխանությանը»։ Փորձեցինք ճշտել՝ ո՞ր կուսակցությունը նկատի ունի․ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031