Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվոր, ներիր ինձ, եթե կարծում ես թերացել եմ ծառայությանս ընթացքում». պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ իր շքանշանը թողել է Ալբերտ Հովհաննիսյանի շիրմաքարին

Հուլիս 30,2021 09:41

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախորդ օրը «Եռաբլուր» պանթեոնում պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ (կցված է նկարում) իրեն պարգևատրած «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆԻ » շքանշանը թողել էր որդուս շիրմաքարին՝ ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմահացած եղբայրներին:

Ճիշտ է, բոլորս էլ գիտակցում ենք, որ մենք թիկունքում ինչ էլ որ արած լինենք, միևնույն է պատերազմի ծանրությունը առաջնագծում տղաների ուսերին էր ընկած: Որ այսօր իրենց կյանքի գնով ենք ապրում ու ապրելու բեռը գնալով ավելի է ծանրանում, երբ սահմանում կրկին զինվորներ են անմահանում: Բայց այս համատարած խավարում, տվյալ անձնավորության՝ խղճի առաջ ազնիվ գտնվելու ու միաժամանակ տղերքի արածը այսկերպ գնահատելու քայլը, կրկին արժեւորեց մեր Հերոսների սխրանքը, քանզի նրանք ապրում են, քանի դեռ հիշում ենք ու գնահատում:

Շնորհակալ ենք Ձեզ, ոչ թե հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին խոնարհվելու համար, քանզի դա յուրաքանչյուրիս պարտքն է, այլ նրա համար, որ ձեր այս քայլով ընդգծեցիք, որ պետական ծառայողների շարքում կան նաև Ձեզ պես սրտով ու խղճով առաջնորդվող ողջամիտ մարդիկ ու ամենակարևորը՝ բոցավառեցիք մեր ազգային արժանապատվությունը վերագտնելու, քնած վիճակից մի օր արթնանալու հույսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031