Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր, ավագանու արտահերթ նիստում, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու որոշում է կայացվել։ Հենց այսօր էլ քաղաքապետարանի աշխատակիցների ժրաջան ու անխոնջ աշխատանքի արդյունքում, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում, մաքրման աշխատանքների քողի տակ ապամոնտաժվեց վերամիավորված Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը խորհրդանշող գնդաձև խճանկարը։ Տեղանքը նաև մի լավ ջրվեց, որպես Ադրբեջանին կոմունիկացիաների մոտալուտ տրամադրման ազդարարում․․․
Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք շուտափույթ կերպով վերականգնել խճանկարը՝ երեք անգամ մեծ չափսերով»։
Կարդացեք նաև