Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երևանում նռնակով զինված, դիմակավորված ավազակային հարձակում կատարողները 3 եղբայրներ են. shamshyan.com

Հուլիս 29,2021 23:23

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական  3-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և  4-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հուլիսի 29-ին, Երևան քաղաքի Ամիրյան 7/35 հասցեում գտնվող վարկային կազմակերպությունում դիմակավորված, նռնակով զինված ավազակային հարձակում կատարելու փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 13:20-ի սահմաններում դիմակավորված  2 անձինք մտել են նշված հասցե և նռնակի սպառնալիքով աշխատակցից պահանջել են գումար:

Աշխատակից, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Մ.-ն դիմադրություն է ցուցաբերել, չի վախեցել ճիվաղներից, որից հետո վերջիններս դիմել են փախուստի, սակայն փոխանակման կետի տնօրեն, Երևանի բնակիչ Արթուր Խ.-ն հետապնդել է ստահակներին մինչև Ամիրյան  13 հասցե: Արդեն բակում նրանցիցի մեկին Արթուր Խ.-ն բռնել է, իսկ մյուսը դիմել է փախուստի:

Օպերատիվորեն  նշված վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տեղում պարզել են, որ բռնվածը Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Բ.-ն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին:

Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչերը  հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող մարտական նռնակը և բժշկական դիմակ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, իսկ դեպքի վայրում զննություն էին կատարում Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական  3-րդ բաժնի քննիչները, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղում տաք հետքերով,  ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ  Դավիթ. Բ.-ի հետ ավազակային հարձակմանը մասնակցել են Արմավիր մարզի բնակիչներ, 27-ամյա Իսահակ Հ.-ն և 32-ամյա Արթուր Բ.-ն: Վերջիններս ոստիկանների կողմից իրականացված  «3-ը մեկում» հատուկ օպերացիայի  շրջանակում Մաշտոցի  պողոտայում հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացել են քննչական  3-րդ բաժին, իսկ այդ բաժինը ավելի շատ հայտնի է «Աստվածների բաժին»:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով նշված անձինք հարազատ եղբայրներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031