Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ասոցացված տնօրեն Գիորգի Գոգիան Ադրբեջանին մեղադրել է Ժնևի կոնվենցիայի խախտման մեջ:
«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների հետապնդումները անօրինական կերպով սահմանը հատելու մեղադրանքով Ժնևի կոնվենցիայի խախտում է: Գերեվարված զինծառայողներին ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է տալ ռազմագերիների կարգավիճակ և վերադարձնել»,- գրել է Գոգիան Twitter-ի իր էջում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
#Azerbaijan’s prosecution of Armenian Prisoners of war on illegal border crossing charges is a breach of Geneva Convention III. Captured combatants should have been afforded PoW status & returned after hostilities ended! https://t.co/0fbSdBIG6o
— Giorgi Gogia (@Giorgi_Gogia) July 29, 2021