«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պահանջել են, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրաժարական տա։ Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նա հայտարարել էր «Հայաստան» դաշինքին աջակցելու մասին։
Համայնքապետը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատել է հրաժարականի պահանջի մասին մեր տեղեկությունները. «Այո, եղել է։ Հենց մարզպետի կողմից։ Ինքը առաջարկել է հրաժարական, բայց ես իրեն շատ կոնկրետ պատասխանել եմ, որ հրաժարական չեմ տա, ինձ ժողովուրդն է ընտրել ու ես չեմ պատրաստվում նման քայլի գնալ»։
Դառնալով հուլիսի 28-ին Երեւանում գտնվելու պատճառներին, երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Գեղարքունիքի հատվածում իրավիճակը լարված է՝ Հ.Ավետյանը նշել է, որ ինքը կրակոցների ժամանակ եղել է համայնքում եւ Երեւան եկել միայն հրադադարի հաստատումից հետո, ինչի համար ունեցել է լուրջ պատճառ։ Ընդ որում՝ այդ մասին Գեղարքունիքի մարզպետը Գ. Սանոսյանը նախապես տեղյակ է եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: