Գերմանիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերականգնել հրադադարի ռեժիմը։ Այս մասին Twitter-ում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն, կանցլերի օգնական Մաթիաս Լյուդենբերգը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության էսկալացիայի վերսկսումը խորը մտահոգություն է առաջացնում», – նշել է նա:
Նա նաև կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել մարդկանց կյանքը պահպանելու համար։
The renewed violent escalation between Armenia and Azerbaijan is deeply concerning. Germany calls on both sides to reinstate the ceasefire and to do everything in their power to protect human lives.
— Matthias Lüttenberg (@GERonOstpolitik) July 29, 2021