ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ իրենց հովանու ներքո:
«Համանախագահները մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերին, այդ թվում դժբախտ պատահարներին և զոհերին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից և լիարժեք իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և կրակի դադարեցման մյուս համաձայնագրերը:
Համանախագահները վերահաստատում են հակամարտության մնացած բոլոր սուբստանտիվ հարցերի բանակցային, համընդհանուր և կայուն լուծման անհրաժեշտությունը և կոչ են անում կողմերին հնարավորինս արագ վերադառնալ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրանք վերահաստատում են իրենց առաջարկը՝ կազմակերպելու ուղիղ երկկողմ խորհրդակցություններ իրենց հովանու ներքո, որպեսզի կողմերը ուսումնասիրեն և համատեղ համաձայնության գան կազմված օրակարգի շուրջ, որը կարտացոլի նրանց առաջնահերթություններն առանց նախապայմանների:
Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի ջանքերին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ