Լրահոս
Օրվա լրահոսը

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավեր

Հուլիս 29,2021 20:50

Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 8-ի ժամը 23։59-ը Ucom ընկերությունը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի շրջանակում TikTok և Instagram սոցիալական հարթակներում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը: Այս չելենջի ընթացքում Ucom-ի աշխատակիցները կարճ տեսահոլովակի ձևաչափով կցուցադրեն իրենց սպորտային կարողությունները, որից հետո մարտահրավեր կնետեն մյուս օգտատերերին՝ կիսվել նմանատիպ հոլովակներով՝ օգտագործելով #UcomSport հեշթեգը։

Մրցույթի ավարտին ընտրվելու է 10 հաղթող՝ 5-ը TikTok-ի, մյուս 5-ը՝ Instagram-ի սոցիալական հարթակներից: Հաղթելու պայմանն է հավաքել առավելագույն քանակի դիտումներ: Իսկ հաղթողները կստանան Canyon SB41BG խելացի ֆիթնես թևնոցը:

«Որպես բոքսով զբաղվող մարդ՝ ինքս ընդունել եմ այս մարտահրավերը: Միացե՛ք Ucom Sport չելենջին, ցուցադրե’ք ձեր սպորտային կարողությունները և նշե՛ք, թե որն է ձեր մարզաձևը։ Ի դեպ, Ucom թիմի ժյուրիի կողմից ընտրված ամենահետաքրքիր, ամենասպորտային մասնակիցը կստանա հատուկ մրցանակ՝ էլեկտրական սկուտեր», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031