Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Ռուստամ Բադասյանը չի գալիս կառավարության նիստի

Հուլիս 29,2021 19:03

Լրագրողների հարցին՝ ինչու արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն արդեն որերորդ անգամ չի մասնակցում կառավարության նիստերին, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց. «Դա պայմանավորված էր նրանով, որ պարոն Բադասյանը նախորդ շաբաթը ՍԴ-ում էր, հիմա մեկ շաբաթով արձակուրդ է մեկնել եւ վերադառնալու է երեքշաբթի օրվանից»:

Քրիստինե Գրիգորյանը հարցերին պատասխանեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

Փոխնախարարից հետաքրքրվեցին՝ Ռուստամ Բադասյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել որպես արդարադատության նախարար, թե գնալու է ՊԵԿ, տիկին Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հարցի հետ կապված պարոն Բադասյանը կամ որեւէ մամուլի հաղորդագրություն կունենանք անպայման՝ հենց պահը կլինի նպատակահարմար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լուր տարածվեց, որ ՊԵԿ ներկայիս ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է գրել:

Հարցին՝ ըստ լուրերի, արդարադատության նախարարի՝ իշխանության թեկնածուն Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն է, կաշխատե՞ք նրա հետ, Քրիստինե Գրիգորյանն ի պատասխան ասաց. «Որեւէ բան այս պահին չեմ կարող ասել: Պարոն Անդրեասյանի հետ, եթե առիթը կայանա, այո, կաշխատեմ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031