Լրահոս
Օրվա լրահոսը

Զասը Բաքվին ու Հայաստանին դիվանագիտական մեթոդներ կիրառելու կոչ է արել

Հուլիս 29,2021 18:53

ՀԱՊԿ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետագա սրման վտանգներով և կոչ է անում կողմերին հակասությունները հարթելու համար դիմել դիվանագիտական մեթոդների: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք էին բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 10-ի պայմանավորվածություններով»,- ասվում է Զասի հայտարարության մեջ, որը տեղադրված է կազմակերպության կայքում:

Զասի խոսքով՝ ՀԱՊԿ-ն անթույլատրելի է համարում ուժի կիրառումը, իսկ հակասությունների կարգավորման համար պետք է գործի դնել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ:

«Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ասել է Զասը՝ ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031