Հուլիսի 29-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պետական մի շարք մարմինների տեղեկատվական պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Քննարկվել են պետական կառույցների կողմից իրականացվող աշխատանքների լուսաբանման առկա վիճակին վերաբերող մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, ընդգծվել է տեղեկատվությունը հանրությանը փոխանցելու մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը, նախանշվել անելիքները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները՝ տեղեկատվության ոլորտում պատշաճ մասնագիտական մակարդակ ապահովելու նպատակով։
ԱԽ գրասենյակ