Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. Փաշինյանը հիմա կիրառում է այն մեթոդները, որոնք տարիներ շարունակ կիրառել է Ալիեւը Ադրբեջանում

Հուլիս 29,2021 17:59

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց, որ եթե ուզում ենք Փաշինյանի ընտրողների ուղեղները «վերալվանալ», պետք է զավթել Հանրային հեռուստատեսությունը. «Այդ մարդիկ բացի Հ1-ից ոչինչ չեն նայում…Գերիների թեման հիմա չկա, որովհետեւ այդ մարդիկ ներել են, ասել են՝ Նիկոլ ջան, դու մենակ գնա դարձի վարչապետ, մենք այստեղ կնստենք, չմտածես, 20 տարին ի՞նչ է ադրբեջանական բանտում: Ծնողներն էլ՝ Նիկոլ ջան, դու մենակ դառի վարչապետ, ինձ ամսական 50 հազար դրամս տուր, որ ես հանկարծ չնեղվեմ, իմ տղեն կսպասի: Բոլորը կսպասեն: Ամենակարեւորը, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ ունենա ուղիղ կապ եւ Թուրքիան հասնի Միջին Ասիա՝ Հայաստանի տարածքով: Թքա՛ծ»:

Արմինե Ադիբեկյանը ստեղծված իրավիճակում 2 ճանապարհ է տեսնում: Մի ճանապարհն այն է, որ սպասես, իրենք գան ու ամեն մեկը իր գրպանի, իր վզի, իր մաշկի վրա յաթաղանը զգա. «Մեղավորությունը հենց այդ խավինն է, էլեկտորատինն է, որ նիկոլփաշինյանատիպի ժեխին թույլ տվեց իրենց մարդ զգալ: Նիկոլի «պատալոկը» ցեխում «մաստերի» կարգավիճակն է, ինքը դրանից չպիտի բարձրանար: Լավ կոշկակար, ինքը իր գյուղում պետք է մի հատ բուդկա դներ ու խոսեր վեհ բաներից, իր կարդացած գրքերից պատմեր: Դա է մեր մեղավորությունը: Իսկ երկրորդ տարբերակն այս է՝ ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, ամեն ձեւով պահել ժառանգությունը, հեռանկարները, որ ուզում ենք տեսնենք ու կաթիլ-կաթիլ ներմուծենք ապագա սերունդների մեջ, որովհետեւ այս սերունդն արդեն չորացած ճյուղ է, որը պետք է կտրել եւ թափել, կամ սպասել, մինչեւ ինքը չորանա ու թափվի: Մենք պիտի մի բան հասկանանք՝ եթե վաղը Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, մեռնի, կամ փախչի Ադրբեջան, չլինի, ու գա մեր ուզած, մեր սրտի վարչապետը, անցյալին վերադարձ չի լինելու: Մենք պետք է փորձենք կառուցել մեր ապագան՝ ելնելով այսօրվա դիրքերից: Թե մենք նոր պատերազմ կհրահրենք, կընդունենք խաղի պայմանները, ճանապարհի հարցը, մնացած ամեն ինչը պետք է ելնենք այն իրողությունից, որը ձեւավորվել է նոյեմբերի 10-ին»:

Արմինե Ադիբեկյանը նկատել է, որ Փաշինյանը հիմա կիրառում է այն մեթոդները, որոնք տարիներ շարունակ կիրառել է Ալիեւը Ադրբեջանում՝ լրագրողներին ներս չի թողել տարբեր վայրեր, սուտ խոսել, ամպագորգոռ նկարներ նկարել, թե 20% աճ ունենք, որը իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի. «Այսինքն, Նիկոլ Փաշինյանն իրենից Իլհամ Ալիեւ է կերտում ու օր է գալու, եթե այսպես շարունակվի, որ կարող է Աշոտիկի անունով Երեւանի փողոցներ անվանվեն, կրթահամալիրներ, Վովա Փաշինյանի անվան պուրակներ հայտնվեն Երեւանում ու մնացած քաղաքներում, Աննա Հակոբյանի վարդագույն մարմարից կիսանդրին մի տեղ կտնկեն ու Մարտի 8-ին գնալու են ծաղիկներ դնեն փեշին: Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է ադրբեջանականացման ուղիով: Արդեն սկսել են ռեպրեսիաները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031