Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթն ամենաստույգ և փորձված միջոցն է հանրային լավատեսություն առաջացնելու». Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և «Վահագն Հայրապետյան տրիոն» համերգներով հանդես են եկել Կապանում և Գորիսում

Հուլիս 29,2021 17:55

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում հուլիսի 27-ին և 28-ին Կապանի մշակույթի կենտրոնում և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել համերգներով՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին:

Ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և «Վահագն Հայրապետյան» տրիոն (տրիոյի կազմում՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյան (հարվածային գործիքներ), Մակար Նովիկով (կոնտրաբաս)): Համերգների դիրիժորն էր Ռոբերտ Մլքեյանը, մենակատարները՝ Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր):

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով այդ օրերին գտնվում էր Սյունիքի մարզում և ներկա է եղել Կապանի մշակույթի տանը կայացած համերգին: Նախարարի տեղակալը շնորհավորել է բոլորին Կապանը 2021 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ և նշել, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգաշարը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորների հոբելյաններին, մեկնարկում է հենց Կապանից:

«Հերթական անգամ ապացուցվեց, որ մշակույթն ամենաստույգ և փորձված միջոցն է հանրային լավատեսություն առաջացնելու, համավարակի հետևանքով  խաթարված շփումներն ու մարդկային հաղորդակցությունը վերականգնելու տեսանկյունից: Նամանավանդ այս համերգաշարը՝ նվիրված երկու մեծանուն հայերի, ովքեր միայն հիացմունքի, հպարտության, արժանապատվության զգացում են առաջացնում»,- ասել է Արա Խզմալյանը և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում նմանօրինակ համերգաշարերն ու ծրագրերը սահմանամերձ համայնքներում լինելու են շարունակական:

Նշենք, որ հոբելյանական համերգների ընթացքում հնչել են Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031