Հուլիսի 28-ին ադրբեջանական կողմի արձակած կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այսօր այս մասին, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով, պարբերաբար կապի մեջ է ՊՆ իրենց գործընկերների հետ եւ վիրավորում ստացած զինվորներն այժմ գտնվում են հոսպիտալում. «Քաղաքացիական մեր մասնագետները նույնպես նրանց հետ կապի մեջ են եւ առավելագույնս ապահովում են ինչ որ անհրաժեշտ է»:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջական վիճակում որեւէ փոփոխություն չկա։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ