Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում Ռուսաստանի օլիմպիական թիմի միակ ներկայացուցիչն է, որ շարունակում է պայքարը թենիսի տղամարդկանց մենախաղերում:
Կարեն Խաչանովը քառորդ եզրափակչում հանդիպեց ֆրանսիացի Ուգո Ումբերին եւ երեք սեթում պարտության մատնեց 7:6, 4:6, 6:3 հաշվով: Կիսաեզրափակչում Խաչանովի մրցակիցը իսպանացի Պաբլո Կարրենո Բուստան է, որն իր հերթին պայքարից դուրս թողեց Խաչանովի թիմակից, աշխարհի 2-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ