Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր տուն՝ նոր հույսերով

Հուլիս 29,2021 16:53

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից համատեղ իրականացվող` 2021թ.  բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է: Թեև աշխատանքի ծավալները մեծ են, սակայն արդյունքի հասնելու ձգտումը նպաստում է համակարգված գործելուն:

Հայաստանի բոլոր մարզերում շինարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում կամավորների ակտիվ ներգրավվածություն առայժմ չկա: Հիմնականում աշխատում են ընտանիքները, քանի որ համավարակը թելադրում է զգուշավորության իր պայմանները:

Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը, սակայն, էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակվող Ներսիսյանները, իրենց՝ նոր կառուցվող տանն ընդունել են գործընկերներին: Տարիներ առաջ, ընտանիքը ստիպված է եղել վաճառել իր բնակարանը՝ թոռնիկի և հարսի կյանքը փրկելու համար: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է ավարտվել: Նոր սկզբի հույսով, ընտանիքը հող է գնել, վագոն-տնակ տեղադրել և սկսել է տան շինարարությունը: Շուտով, սակայն, ֆինանսական միջոցները սպառվել են: Իսկ սկսված պատերազմն էլ ամբողջովին փոխել է ծրագրերը. երկու երեխաների հայր Գրիշան մեկնել է ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է ու վերադարձել գլխի և ողնաշարի հատվածներում ստացած վնասվածքներով:

«Երեք որդիների հայր եմ: Երկու տղաներս դրսում են:  Բոլորի համար դժվար ժամանակներ են, սակայն մենք պատրաստ ենք տանել ամեն ինչ, միայն թե խաղաղություն և առողջություն լինի: Նորից տուն կկառուցենք, նորից կստեղծենք: Հուսահատվելը մեզ համար չէ»,- ասել է ընտանիք հայրը՝  Վահանը:

Ներսիսյանները շինարարական աշխատանքներին են լծվել ամբողջ եռանդով: Ընտանիքի մայրը՝ Փառանձեմը, պատմում է, թե ինչպես էր օգնում ամուսնուն՝ հատակների հարթեցնող շերտն անելիս, ինչից ձեռքերը կոպտացել են, սակայն ինքը դրա համար միայն ուրախ է: Հարազատները հավաքվել են, և յուրաքանչյուրը փորձում է օգնել մի բանով:

«Տարիներ շարունակ, այս ծրագրի թիրախում եղել է սոցիալապես անապահով խումբը: Այս տարի, հանգամանքները փոխել են մեր մոտեցումը. ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև պատերազմի հետևանքով անօթևան մնացած ընտանիքները: Նրանց մեջ կան այնպիսիք, որոնք ստիպված են զրոյից սկսել արդեն երրորդ անգամ: Պիտի խոստովանեմ՝ այդ մարդկանց լավատեսություն փոխանցելը երբեմն բարդ է լինում հոգեբանորեն: Երբեմն էլ հանդիպում ենք ընտանքիների, որոնք իրենց կամքով ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարությունները: Նրանք դրսևորում են աշխատելու, պայքարելու և անպայման հաջողելու վճռականություն: Այդպիսին պետք է լինենք մենք՝ բոլորս` չկոտրվենք, համախմբվենք և ամենօրյա աշխատանքով, ստեղծելով ու կառուցելով շենացնենք մեր երկիրը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շինարարական աշխատանքները շարունակվում են բոլոր մարզերում: Մի տեղ արագ, մյուս տեղերում՝ համեմատաբար դանդաղ, սակայն` կայուն առաջընթացով: Միշտ հաճելի է տեսնել ընտանիքների ոգևորությունը՝ երբ տուն են կառուցում: Դա նաև շրջապատին է ուժ տալիս: Ծանր փորձություններ են բաժին ընկել այս ընտանիքին, սակայն, տեսնում ենք, որ նրանց կամքը անկոտրում է», – ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել  225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

***

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031