Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ Փաշինյանը չի պատմում, թե Հայաստանն ինչ է կորցնում…Ինձ Ադրբեջանի հեռանկարները չեն հետաքրքրում, ընկեր ջան, իմ հեռանկարները ինձ պատմի». Արմինե Ադիբեկյան

Հուլիս 29,2021 16:42

Այսօր կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մեզ համար միանշանակ է եւ աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջեւան, Վրաստան, Իրան»:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում այս առնչությամբ ասաց. «Այսինքն, Ադրբեջանը հակահայկական գործողություններ է կատարում, սադրում է, ներխուժել է ՀՀ տարածք, ահաբեկում է ՀՀ բնակչությանը, բայց դրա հետ միասին մենք եռանդով կերտում ենք Ադրբեջանի կոմունիկացիոն անվտանգությունը եւ նրա կապը Իրանի եւ Թուրքիայի հետ: Տրամաբանական եզրակացության կարող ենք գալ, որ Նիկոլ Փաշինյանը շառ եռանդաբար պաշտպանում է իր «հայրենիքի» շահերը, որը ոնց որ թե Հայաստանը չէ: Նա փաստում է, որ թշնամին եկել է մեր տարածք, բայց այնպես է անում, որ Ադրբեջանն այդ ամեն ինչը շարունակի անել ավելի կոմֆորտ պայմաններում: Եթե նա հիմա դժվարությամբ է Նախիջեւան հասցնում զենք-զինամթերք, դժվարությամբ է Նախիջեւանից զորքերը տեղափոխում ցամաքային Ադրբեջան, մեր տարածքով դա անելու է շատ հարմարավետ պայմաններում, կիսելու է Հայաստանը երկու մասի: Մենք ենք արդեն պրոբլեմ ունենալու մեր զորքը, զինամթերքը հասցնելու ՀՀ հյուսիսային տարածքներ: Հասկանում ենք Փաշինյանի անտրամաբանական լինելը կամ բացահայտ թշնամական վերաբերմունքը ՀՀ անվտանգության եւ գոյության նկատմամբ»:

Ադիբեկյանի խոսքով՝ եթե Փաշինյանը պատմում է՝ ինչ է ունենալու Ադրբեջանը, ինչի՞ չի մեզ պատմում, թե Հայաստանն ինչ է կորցնում այդ ընթացքում. «Եթե վաղը Ադրբեջանը մտնի Կասպից ծովի տակ, ես «ախ» չեմ անի, ինձ Ադրբեջանի հեռանկարները չեն հետաքրքրում, ընկեր ջան, իմ հեռանկարները ինձ պատմի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031