Կրեմլում գիտեն հայ-ադրբեջանական սահմանին սրացման մասին: Ռուսաստանը համագործակցում է Երևանի և Բաքվի հետ՝ եռակողմ պայմանավորվածություններն իրականացնելու շուրջ: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները քիչ ջանքեր չեն գործադրել կրակի դադարեցման ռեժիմը վերականգնելու համար:
«Աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա:
Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք Մոսկվան պատրաստ է կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու խնդրանքը՝ ասելով միայն, թե շփումները շարունակում են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ