Հարցին՝ ինչո՞ւ է Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը երեկ հրավիրվել ԱԱԾ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց. «Այդ մասին հավանաբար Սոթքի համայնքապետից պետք է հարցնել կամ ԱԱԾ-ից, ես չգիտեմ. նա բազմաթիվ քրեական գործերով է անցնում»:
Հարցին էլ՝ նորմա՞լ է համարում, որ սահմանային միջադեպի, կրակոցների ֆոնին նրան տանում են ԱԱԾ, մարզպետը պատասխանեց. «Իսկ նորմա՞լ եք համարում, որ երեկ միջադեպ էր, իսկ համայնքապետը Երեւանում էր: Իրեն կանչել էին Գեղարքունիքի ԱԱԾ, պարզվեց Երեւանում է, կանչել էին Երեւանի ԱԱԾ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Հակոբ Ավետյանի ֆեյսբուքյան էջից