Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ստում է ողջ աշխարհին, իսկ մեր ղեկավարությունը ստում է մեզ»․ Արամ Թալալյան

Հուլիս 29,2021 15:06

«Անընդհատ ստի մեջ ենք ապրում, եւ դա վախ չի, դա հոգեբանության մեջ այլ անվանում պետք է որ ունենա։ Վերջին երեք տարում այդ վիճակում ենք։ Դա նման է հետեւյալին․ մեր հարեւան երկիրն ամբողջովին ստեղծված է ստի վրա, եւ երբ մենք ենք ստում, նմանվում ենք իրեն»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր նման կարծիք հայտնեց թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանը։ Նրա խոսքով․ «Տարբերությունն այն է, որ Ադրբեջանը ստում է ողջ աշխարհին, իսկ մեր ղեկավարությունը ստում է մեզ։ Ամեն օր մենք մեզ ենք ստում։ Դա դաժան է։ Չեմ ասում, թե նախկինում ամեն ինչ գիտեինք, չէինք ստում, բայց ստի մակարդակ կա, որ հողին եւ հոգուն, ապագային կպնելուց․․․անընդհատ ստում էին, թե հաղթում ենք։ Պարզվեց՝ ոչ։ Պարզվեց, որ ոչ մի բան վերահսկողության ներքո չէ»։

Թալալյանը համոզված է, որ 2018թ․-ին տեղի ունեցած չակերտավոր հեղափոխությունը եւս ստի վրա է հիմնվել, որովհետեւ նպատակ է ունեցել ոչ թե մի բան կառուցել, այլ մի բան մերժել․ «Մարդիկ չեն էլ հասկանում, թե ճիշտն ու սուտը որն են։ Սուտ էլ կա, որ հիմնված է նախանձի վրա՝ «այսինչը դղյակներ ունի», բայց այդպես էլ ոչ մի բան չբացահայտվեց։ Այս զանգվածային հիվանդությունը կոչվում է «նիկոլիզմ», հիմքում էլ սուտասանությունն է»։

Անդրադառնալով Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի միավորման մասին կառավարության առաջարկին՝ Արամ Թալալյանը հետեւյալ համոզմունքը հայտնեց․ «Այդ ամենը նոր է սկսվում, դեռ այնքա՜ն բաներ են միացնելու իրար, դեռ ԲՈՒՀ-եր կան, շենքեր կան, Օպերա կա․․․այնքա՜ն լավ շենքեր ունեն դեռ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031