Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ օրս ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն ընթացող բանակցություններից և խնդրո առարկա փաստաթղթերի բովանդակությունից, դրանք չեն ներկայացվել ժողովրդի դատին ու որոշմանը. հայտարարություն

Հուլիս 29,2021 14:25

Հայաստանի Կանանց Նախաձեռնություն հայտարարություն

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, որ 2018 թվականի ժողովրդական շարժման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարումը ստանձնելիս Նիկոլ Փաշինյանը որպես կառավարման ուղենիշ հայտարարեց ուղիղ ժողովրդավարությունը՝ բազմիցս հայտարարելով ու խոստանալով, որ իր կառավարման օրոք երկրի համար ՈՐԵՎԷ կարևոր որոշում չի կայացվի՝ առանց ժողովրդի քննարկմանը ներկայացվելու, ժողովրդի կամքն ու ձայնը հաշվի առնելու

2020թ․ նոյեմբերի 9-ին, սակայն, հայ ժողովրդից գաղտնի կնքվեց հրադադարի մասին մի ճակատագրական հայտարարություն, որի դրույթների կատարումը հանգեցրեց հայրենիքի էական հատվածի կորստին և Հայաստանի կողմից միակողմանի և պարտվողական զիջումների քաղաքականությանը։

Վերջին օրերին, արտաքին և ներքին պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանին փոխանցվել են Ռուսաստանի կողմից մշակված նոր փաստաթղթեր, որոնց շուրջ, հավանաբար, բանակցություններ են ընթանում։

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՆՔ, որ մինչ օրս ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն ընթացող բանակցություններից և խնդրո առարկա փաստաթղթերի բովանդակությունից, դրանք չեն ներկայացվել ժողովրդի դատին ու որոշմանը։

Հետևաբար, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, առկա քաղաքական-անվտանգային իրադրության հետ կապված ՀՀ Կառավարությանն ենք ներկայացնում հետևյալ դրույթները և պահանջները․

ՉԵՆՔ ԼԻԱԶՈՐՈՒՄ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդից գաղտնի որևէ փաստաթուղթ ստորագրել

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ներկայացնել բանակցությունների բովանդակությունն ու առկա ընտրության տարբերակները

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ չտրվել արտաքին ճնշումներին և չընդունել որևէ առաջարկ, որը կարող է վերջնականապես օտարել Արցախը Հայաստանից, վտանգել Արցախի և ՀՀ բնակչության անվտանգությունը, ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին

Զինել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, անվտանգային միջոցառումներ իրականացնել ողջ բնակչության շրջանում, բարեկարգել ապաստարանները

Իրականացնել աշխարհազորի կազմակերպված մոբիլիզացիա, հետևողականորեն բարձրացնել բնակչության մարտունակությունը

Անհապաղ կահավորել սահմանային այն կետերը, որոնց անհրաժեշտությունն առաջացել է 2020թ․ արցախյան պատերազմի հետևանքով, վերազինել բոլոր սահմանակետերը

Բաց խոսել հանրության հետ և ավելորդ ենթատեքստերից մաքրել քաղաքացիների հետ պետության հաղորդակցությունը

Բանակի վերականգնման աշխատանքներում ներգրավել Սփյուռքի հայ զինվորականներին, ովքեր կարող են իրենց միջազգային փորձը ի սպաս դնել Հայոց բանակի զարգացման և վերաձևավորման գործին։

ՄԱԿ ԱԽ դիմելու ստորագրահավաքին միացեք այս հղումով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031