Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվան գիտի, թե ինչպես պետք է ընտրովի գործել Թուրքիայի հետ հարաբերություններում. Եվգենի Պոդդուբնի

Հուլիս 29,2021 12:47

Հայաստանը և աֆղանական մեծ դասը

Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում «ВГТРК» բյուրոյի ղեկավար, ռազմական լրագրող Եվգենի Պոդդուբնին Աֆղանստանից բացառիկ հարցազրույց է տվել Երևանի Ռուսական տան մամուլի ծառայությանը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում): Նա պատասխանել մի շարք արդիական հարցերի, այդ թվում` ինչ ազդեցություն կարող է ունենալ իրավիճակը այդ տարածաշրջանում Հայաստանի և հայ-ռուսական համագործակցության վրա, ինչպես է փոխվում Թուրքիայի դերը և այլն:

ԱՄՆ զորքերի հապճեպ հեռացումից հետո Աֆղանստանի հազարավոր քաղաքացիներ, ովքեր 20 տարի համագործակցել են ամերիկյան ուժերի հետ, ապաստան են խնդրել, և նրանց կյանքի սպառնալիքը մտածացին չէ. բավական է հիշել գլխատված թարգմանիչ Սոհայիլ Փարդիսին: Ամերիկացիները չկարողացան հաղթահարել Աֆղանստանը անվտանգ գոտի դարձնելու խնդիրը, թե՞ հենց «ձախողումն» էր բուն նպատակը: Ի՞նչ խնդիրներ են իրականում լուծել Միացյալ Նահանգները տարիների ընթացքում:

– Ամերիկացիները 20 տարի կռվել են Աֆղանստանում: Հարկ է հիշել, որ ԱՄՆ գործողության պաշտոնական նպատակներն էին ահաբեկչության, Ալ-Քաիդայի դեմ պայքարը և թալիբների ոչնչացումը: Եվ հիմա պարզ է, որ նպատակները չեն իրականացվել: Փաստորեն, 20 տարի Սպիտակ տունը միջոցներ չէր խնայում՝ ի ուրախություն ազգային ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների և մերձռազմական կոռուպցիոն շղթաների մասնակիցների, բանակի վարժանքներ անցկացնում, Պենտագոնը փորձարկում էր նոր զինային համակարգեր, իսկ հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում էին Աֆղանստանը տարածաշրջանում հատուկ գործողություններ իրականացնելու համար: Եվ արդյունքում ամերիկացիները իրենց հետևից տարածաշրջանում թողեցին հսկայական խնդիր՝ Կենտրոնական Ասիայի երկրների, Իրանի, Չինաստանի և, իհարկե, Ռուսաստանի անվտանգության համար: Հենց դա է այժմ Միացյալ Նահանգների իրական նպատակը բացահայտում: Այնպես որ, դժվար թե Վաշինգտոնը աֆղանական արշավի արդյունքները գնահատում է որպես ձախողված:

Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր աշխատել են Աֆղանստանում օտարերկրյա զինվորականների հետ, նրանց ներկայիս վիճակը իսկական ողբերգություն է: Ամերիկյան պետության համար աֆղանական այս դաշնակիցները միշտ եղել են երկրորդ կարգի մարդիկ: Սա չի բացառում այն, որ ամերիկացի մասնագետներից ոմանք իրենց կողքին, տեղում աշխատողներին համարում էին ընկերներ: Բայց իրենց գաղափարական աջակիցները այժմ պարզապես լքված են: Եվ հիմա Սպիտակ տանը փորձում են հնարել, թե ինչպես կարելի է նրանց լավագույնս թաքցնել, մոռանալ, ջնջել: Տաջիկստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին պետք չեն աֆղան տաջիկները, ուզբեկները և թուրքմենները, ովքեր աշխատել են ամերիկացիների հետ: Եվ նրանք պետք չեն առաջին հերթին այն պատճառով, որ աշխատել են Միացյալ Նահանգների համար: Տեղի հատուկ ծառայությունները ի վիճակի չեն լինի ստուգել, թե նրանցից ով է եղել ուղղակի թարգմանիչ, լոգիստ կամ լրագրող, իսկ ով արդեն գործակալ է դարձել: Մի բան է ընդունել ՀԿ-ներ, մեծ երկրներից ժամանած դիվանագետների, և լրիվ այլ բան՝ 20 հազար մարդ, ում գործերը գտնվում են Պենտագոնում:

Եվ սա հիանալի դաս է այն քաղաքական գործիչների համար, ովքեր այժմ պատրաստ են զոհաբերել իրենց երկրների ինքնիշխանությունը ամերիկյան աջակցության դիմաց: Ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր հավակնում են դառնալ ամերիկյան ազդեցության գործակալներ:

– Ի՞նչ եք կարծում, Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը կհանգեցնի հարևան երկրներում և Ռուսաստանում միգրացիոն ճգնաժամի: Եվ արդյո՞ք սա չի առաջացնի բացասական հակաիմիգրանտ տրամադրություններ Ռուսաստանի Դաշնությունում, հատկապես եթե հիշենք քննարկումները Տաշքենդի դեպքից հետո, երբ «փախստական աֆղանստանցիները ավտոբուսից իջեցրել էին կարճ շրջազգեստներով աղջիկներին»:

– Հարևան երկրների համար սա արդեն հսկայական խնդիր է. աֆղանցիները լքում են երկիրը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները: Շիաները փախչում են Իրան, սուննիները`Թուրքիա: Նրանք փախչում են Տաջիկստան և Ուզբեկստան, փախչում են Պակիստան: Բայց չեմ կարծում, որ նրանք ցանկանում են գնալ Ռուսաստան: Միայն այն աֆղանցիները, ովքեր սովորել են իմ երկրում, սիրում են այն և հասկանում: Մյուս կողմից, աֆղան փախստականների հոսքը դեպի մեր Ասիայի երկրներ անվտանգության սպառնալիք է Ռուսաստանի համար: Փախստականների մեջ կան արմատական իսլամական խմբավորումների կողմնակիցներ: Եվ նրանց համար Ռուսաստանը կարող է թիրախ դառնալ:

-Աֆղանստանում տիրող իրավիճակը Հայաստանի փորձագիտական շրջանակների կողմից ակտիվորեն քննարկվում է երկու հիմնական տեսանկյունից` թուրքական ազդեցության ուժեղացման և ՀԱՊԿ-ի կողմից աֆղանական իրադարձություններին արձագանքելու համատեքստում: Ըստ Ձեզ, ի՞նչ իրական սպառնալիքներ են առաջացել և որո՞նք են դրանցից զուտ քաղաքական, մտացածին վտանգներ: Եվ եթե դուք նույնպես լուրջ սպառնալիքներ եք տեսնում, ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ը հակազդել դրանց:

– Դե, այստեղ ակնհայտ է, որ ապակայունացումը Աֆղանստանում սպառնում է ՀԱՊԿ-ի ասիական երկրներին, և կազմակերպությունն արդեն արձագանքում է այդ սպառնալիքներին: 201-րդ ռուսական բազան դաշնակիցների հետ համատեղ վարժանքներ է իրականացնում և ամրապնդվում: Եվ դա նորմալ է:

Թուրքական ազդեցությունը Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա դեռ չափազանց ուռճացված է: Անկարան այստեղ ամեն դեպքում գործում է ոչ թե ինքնուրույն, այլ ՆԱՏՕ-ի ազդեցության տակ: Եվ նույնիսկ եթե Քաբուլում մնան թուրք զինվորականներ, ապա խոսքը առայժմ գնում է միայն գումարտակի մասին: Սա ընդհանրապես շատ չէ: Մյուս կողմից, ամերիկացիների դուրս գալուց հետո շատ ավելի մեծ դեր կունենան Իրանը, Չինաստանը և Պակիստանը:

-Համաձա՞յն եք այն պնդումների հետ, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը մի շարք ոլորտներում (С-400, «Թուրքական հոսք», ատոմակայաններ և այլն) կարող է «Մոսկվայի ձեռքերը կապել», եթե Անկարայի դերը Աֆղանստանում իրոք աճի, հատկապես վերջերս թալիբների՝ Էրդողանին ուղղված կոչերի համատեքստում. «Մոռանալ անցյալը և հայացքն ուղղել ներկային ու ապագային՝ հիշելով ընդհանուր կրոնի մասին»:

– Կարծում եմ, ոչ: Անկարայի հետ երկարաժամկետ համագործակցությունը որոշ ոլորտներում, երբ առկա են հակասություններ այլ ուղղություններում, ցույց տվեց, որ Մոսկվան գիտի, թե ինչպես պետք է ընտրովի գործել Թուրքիայի հետ հարաբերություններում: Չնայած զգացմունքային հռետորաբանությանը Թուրքիայում նույնպես չեն մոռանում պրագմատիզմի մասին:

-Արդյո՞ք ամերիկյան և թուրքական «փափուկ ուժը» կարո՞ղ է հանգեցնել երկրորդ «թուրքական Կիպրոսի» ստեղծմանը: Ինչպե՞ս կարող է հայ-ռուսական հումանիտար հատվածը հակազդել այս գործընթացներին:

– Այս առումով Ռուսաստանը հսկայական առավելություն ունի: Մենք երբեք չենք պահանջում գործընկերներից փոխել իրենց հիմնական գաղափարները այն մասին, թե որն է լավը, իսկ ինչը՝ վատը: Չենք պարտադրում աշխարհի մեր սեփական տեսլականը, չենք պահանջում «զոհաբերություններ»: Այժմ Ռուսաստանի կողմից արտահանվող գաղափարական օրակարգը ամենահումանիստականն է: Մյուս կողմից, Հայաստանը հայտնվեց ծանր իրավիճակում, որը հրահրեցին բազմավեկտոր մոտեցման կողմնակից քաղաքական գործիչները, և, ինչպես ցույց տվեցին վերջին տարիների իրադարձությունները, սա սխալ էր, որն արդեն հանգեցրել է ողբերգական հետևանքների:

Ակնհայտ է, որ այժմ հումանիտար կառույցները պետք է կենտրոնանան լուսավորչական գործունեության վրա, ընդ որում՝ կիրառական ուղղվածությամբ: Երբեմն պետք է հստակեցնել անգամ ակնհայտ բովանդակությունը: Դժվար թե Հայաստանը Ռուսաստանից ավելի սերտ և հասկանալի գործընկեր ունի, ու դժվար թե հայերն ունեն ռուսներից ավելի մոտ և եղբայրական ժողովուրդ: Իսկ Ռուսաստանը միակ երկիրն է, որն իսկապես շահագրգռված է, որ Հայաստանը լինի հզոր պետություն: Սա հիմնական դիրքորոշում է և լավ հիմք սխալները շտկելու համար:

Երևանի Ռուսական տուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031