Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հանուն Հանրապետության» ԺՊԴ 15 անդամից 6-ը անդամությունից հրաժարվել են, ինչի հետևանքով ղեկավար մարմինը դարձել է անգործունակ և ոչ իրավազոր». Հայկ Այվազյան

Հուլիս 29,2021 12:17

«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից շարունակում են տարածվել ինքնահռչակ հայտարարություններ՝ ստիպելով ինձ, արդեն հրապարակային, արձագանքել սույն ինքնիրավչությանը՝ զերծ պահելով հանրությանը կեղծիքներից։

Եվ այսպես. «Հանուն Հանրապետության» ժողովրդավարների դաշինք կուսակցությունը հիմնադրվել է 2020թ.-ի սեպտեմբերի 21-ին հիմնադիր համագումարով։ Նույն համագումարի կողմից ընտրվել է կուսակցության Ղեկավար մարմնի 15 հոգանոց կազմը։ Նույն համագումարով ընդունված կանոնադրությամբ սահմանվել է, որ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը կառավարվելու է կոլեգիալության սկզբունքով և բացառապես Ղեկավար մարմնի միջոցով, որը որոշումներ կարող է կայացնել, եթե ունի առնվազն 11 անդամ, և որոշումը կայացվում է առնվազն 2/3-ի կողմ քվեարկությամբ։

Այս պահի դրությամբ կուսակցության Ղեկավար մարմնի 15 անդամից 6-ը անդամությունից հրաժարվել են, ինչի հետևանքով ղեկավար մարմինը դարձել է անգործունակ և ոչ իրավազոր, այսինքն՝ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը փաստացի չի գործում, քանի որ չունի որոշումներ կայացնող մարմին։ Ղեկավար մարմնի բացառիկ լիազորություններից է նաև կուսակցության անունից հայտարարությունների տարածումը, ինչը ևս չի կարող տեղի ունենալ վերը շարադրված պատճառներով։

Նկարագրածս բազմաթիվ անգամ փորձել եմ դարձնել քննարկման առարկա, սակայն հորդորներս մնացել են անարձագանք, և դա է նման ծայրահեղ քայլի դիմելուս հիմնական պատճառը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավիճակը և առաջնորդվելով բացառապես համագումարի և հանրության առաջ իմ կողմից ստանձնած պարտավորությունները՝ հայտարարում եմ, որ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից իրականացվող ցանկացած գործընթաց, մինչև թվարկածս իրողությունների հաղթահարումը, կեղծիքի և ինքնահռչակ ինքնիրավչության հետևանք է, բոլոր լրատվամիջոցներին առաջարկում եմ անտեսել դրանք, հանրությանն էլ հորդորում եմ զերծ մնալ մանիպուլացված լինելու վտանգից։

Ինքս պարտավորվում եմ բացառապես իրավական ճանապարհով լուծել ստեղծված իրավիճակը և այդ գործընթացում ինձ համարում եմ ազատ՝ օգտվելու օրենքով և կուսակցության կանոնադրությամբ ինձ վերապահված բոլոր լիազորություններից։
Տվյալ տեքստի տարածումը խրախուսվում է։

Հ.Գ. Տեքստս բացառապես իրավական է, ունի կանխարգելիչ նպատակ, չի հետապնդում որևէ մեկի գործողություններին որևէ գնահատական տալու նպատակ։ Ձեզ էլ խնդրում եմ նույնն անել։ Դրա ժամանակը դեռ կգա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031