Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիսկերը պետք է հաշվի առած լինեինք, ոչ թե սպասեինք, թե Ադրբեջանը մեր տարածքում ինչ գործողություններ պետք է կատարի, հետո նոր մտածեինք համարժեք պատասխան տալու մասին. Վիտալի Մանգասարյան. «Փաստ»

Հուլիս 29,2021 11:30

Ադրբեջանը փորձում է կարճաժամկետ ու երկարաժամկետ խնդիրներ լուծել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքներին, որոնք երեկ ավելի ինտենսիվ բնույթ ստացան, հայտարարվեց տեղային մարտերի մասին:

Անդրադառնալով վերջին սադրանքներին՝ նա հավելեց. «Մենք պետք է արձանագրենք, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին, այլ Հայաստանի սահմանից ներս, ինչը շատ կարևոր հանգամանք է: Այսինքն, Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և մեր սուվերեն տարածքում կատարում են ահաբեկչական գործողություններ: Եվ եթե ավելի քան 2 ամիս է՝ իրենք մեր ՀՀ տարածքից ներս են, հիմա ինչո՞ւ զարմանանք, որ ինչ-որ գործողություն են անելու մեր տարածքի ներսում: Զարմանալու բան չկա: Ռիսկերը պետք է հաշվի առած լինեինք երկարաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով, որ պետության առջև ծառացած նմանօրինակ խնդիրները ավելի բարեհաջող ձևով լուծեինք և ոչ թե սպասեինք, թե Ադրբեջանը մեր տարածքում ինչ գործողություններ պետք է կատարի, հետո նոր մտածեինք համարժեք պատասխան տալու և այլնի մասին: Այսինքն, մեծ հաշվով, մեր ռազմաքաղաքական ղեկավարության սխալ քաղաքականության հետևանքն է այս ամենը:

Անդրադառնալով այն խնդրին, ըստ որի, արդեն մի քանի անգամ, այդ թվում՝ երեկ, ՀՀ ՊՆ-ն պետական սահմանը շփման գիծ է անվանել՝ Վ. Մանգասարյանը նշեց. «Բնականաբար, սա պատահականություն ու շփոթմունք որակելը միամտություն կլինի: Համենայն դեպս, ես չեմ հիշում, որ նախկինում ՀՀ ՊՆ-ն նմանօրինակ հաղորդագրություն տարածի ու ՀՀ պետական սահմանի ինչ-որ ուղղությամբ տեղի ունեցող գործողությունները վերագրի որպես շփման գծում տեղի ունեցող գործողություններ: Այդ եզրույթը հիմնականում օգտագործվում էր Արցախյան ճակատում տեղի ունեցող միջադեպերի ժամանակ: Մինչդեռ հիմա արդեն որերորդ դեպքն է՝ նկատում ենք, որ այդ եզրույթն օգտագործվում է պաշտպանական գերատեսչության կողմից:

Միգուցե հնարավոր է դիվանագիտական հարթության մեջ է սա, այսինքն, միջազգային հանրության համար ինչ-որ մանևրումներ ենք փորձում կատարել, որ միջազգային հանրության համար էլ ընդունելի լինի այդ ամենը, բայց այլ հարց կա: Երբ քաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործողությունները որակում է որպես դիվերսիոն ներթափանցման փորձ ՀՀ սուվերեն տարածք, դրանից հետո պետական սահմանը շփման գիծ անվանելը տարօրինակ եմ համարում: Եթե արդեն սկսել են նման քաղաքականություն տանել, ուրեմն՝ ինչ-որ իմաստով համաձայնում են ադրբեջանական այն քարոզչության հետ, ըստ որի՝ այդ սահմաններում սահմանագծման հետ կապված խնդիրներ ունենք, և այդ հատվածները ՀՀ պետական սահման անվանելը մեր ռազմական գերատեսչությունը ռիսկային է համարում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031